Ախուրյանում 13 զոհված և 1 անհետ կորած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Հուլիսի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի դիմաց բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար ու ցայտաղբյուր։
Ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատները։

Տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեց 13 ոստիկան և մինչ օրս անհետ կորած է համարվում 1-ը։ Իսկ Ախուրյանի բաժնի ծառայողներից զոհվեց ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր