Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ձյուն

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կապանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ