Հրազդանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

նկար

Հունիսի 20-ին՝ ժամը 18:51-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շինարարների փողոցում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հդեհը մեկուսացրել են ժամը 19:27-ին, մարել՝ 20:29-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (200 քմ) և տանիքում կուտակված կենցաղային իրեր:

--00—ԼՄ