Վրաերթ՝ Հրազդանում. 25-ամյա վարորդը Nissan Qashqai-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

մեքենա

Հունվարի 31-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմանում Չարենցավանի բնակիչ՝ 25-ամյա Ա. Ա․-ն իր վարած «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի Կենտրոն թաղամասի Հանրապետության հրապարակում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 38-ամյա Ա. Ս․-ին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։