Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

քվեաթերթ

Քիչ առաջ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի 29/20 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Armtimes.com-ի տեղեկություններով՝ մի  կին փորձել է 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից, սակայն հանձնաժողովի անդամներ նկատել են և քվեարթերթիկը վերցրել կնոջ ձեռքից:

Քվեաթերթիկը դուրս հանելու մասին տեղությունները կայքի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից, որտեղից նաև հայտնել են, որ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները դիմել են ոստիկանություն: Նշված կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

--00--ԱԹ