Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաս­տանի համար պատուհաս է հավետ․ Տեր Հովհաննես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Տեր Հովհաննես
«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի՝ Դիլիջանում հոգևորականների հետ կապված հերթական խայտառակ հայ­տարարությանը, Տեր Հովհաննես Քահանա Հովհաննիսյանը (Դադիվանքի վանահայր) ասաց.

«Կեղտոտ ձեռքերդ հեռու Հայ առաքելական սուրբ եկեղե­ցուց՝ Հայ առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլի­նի հավիտյանս հավիտենից: Այսօրվա կապիտու­լյանտ, հողատու, դավա­ճան վարչապետ կոչեցյալն իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սևացնել բոլորին: Նրա համար սրբություններ չկան: Բայց կա­պիտուլյանտը չի հասկանում, որ դավա­ճանի պիտակը Վասակ Սյունեցու վրա­յից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաս­տանի համար պատուհաս է դառնալու հավետ:

Երբ ես դուրս եկա Դադիվանքից, ուզում էի ինքնասպան լինել, որ խոստումս չկատարեցի

-Չմոռանանք, որ սա եկեղեցուն ուղղված առաջին հարձակումը չէր:

- Ես դեռևս 2018 թվականին՝ նրանց իշխանության գալու օրվանից էի հաս­կացել, որ սրանք եկել են հատուկ ծրագ­րով: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին նրանք հարձակվել եկեղեցու վրա, և երեք օր Վեհափառ հայրապետը չէր կա­րող մտնել Մայր Աթոռ: Նրանք առաջին իսկ օրվանից դպրոցական ծրագրից հա­նեցին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան և հոգևոր հորը արգելեցին այցելել դպրոց և քարոզել քրիստոնեու­թյուն: Այս իշխանավորները առաջին իսկ օրվանից եկել էին քանդելու Հայաստան աշխարհը:

Հիշում եք, երբ ես Դադիվանքից չէի ցանկանում դուրս գալ, նոյեմբերի 10-ին, գրեցի. «Նիկոլ, դու ինձնից հարցրե՞լ ես, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին...Մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագ­րությունով հանձնես թուրքերին, դրախ­տավայր Արցախ աշխարհը հանձնես թուրքերին...Դու ո՞վ ես...Աստված քեզ դատավոր»: Ես հենց այնպես չեմ նշել «քո բարեկամներին» արտահայտու­թյունը: Ես պետք է նոյեմբերի 15-ին դուրս գայի, բայց խոստացա, որ դուրս չեմ գալու: Եվ միայն նոյեմբերի 24-ի գի­շերը Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությամբ դուրս եկա ընտանի­քիս հետ միասին, որովհետև այլևս ապահովված չէր մեր անվտանգությու­նը: Երբ ես դուրս եկա Դադիվանքից, ու­զում էի ինքնասպան լինել, որ խոս­տումս չկատարեցի, որ չմնացի Դադիվանքում: Բայց լինելով հայ քրիստո­նյա՝ ես դա չարեցի, որովհետև Հայ առաքելական եկեղեցու զավակը իրա­վունք չունի ինքնասպանություն գործե­լու:

Բայց այս հողատու, կապիտուլյանտ դավաճանը հանգիստ կարող էր և կա­րող է ինքնասպան լինել, որովհետև ինքը քրիստոնյա չէ և հայ եկեղեցու զավակ չէ: Եվ դա է պատճառը, որ նա առաջինը հարձակվում է հենց հայ եկե­ղեցու վրա: Հազար յոթ հարյուր տարի ոչ ոք չի կարողացել ծնկի բերել հայ եկեղեցին, բայց հողատուն իր առջև հենց նման նպատակ է դրել: Սակայն ես վստահեցնում եմ ձեզ, սիրելի ժողո­վուրդ, դա այդ դավաճանի մոտ չի ստացվելու:

Մենք կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, մեր զին­վորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք «հպարտ քաղաքացիներ»: Կա­րո՞ղ եք ասել՝ պատճառը ո՞րն է, որ մենք հպարտ ենք՝ հպարտու­թյունը մեղք է: Մենք պիտի ապաշխարենք, մեր մեջ պիտի լինի աստվածային սեր. եթե լի­նի, կգնանք ու կհաղթենք: Մեր տարածքները մեզ են սպասում:

Մեզ գիժ առաջնորդ պետք չէ

-Հիմա էլ ընտրություններ են, և Փաշինյանը մուրճ է ձեռքն առել: Ի՞նչ կհորդո­րեք հայ ընտրողներին:

-Ժողովո՛ւրդ ջան, էլ ինչ ապա­ցույց է մեզ պետք՝ զոհեր, գերի­ներ, վիրավորներ, հողերի հանձնում, զոհված նահատակներ պարկերի մեջ՝ նկուղներում պահել:

Հիշեք, թե ինչպես էր Նիկոլը հպար­տորեն ասում, թե մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, և մեր տանկերը հասնելու են Բաքու: Ճիշտ էր ասում, պարզապես մենք չէինք հասկացել, որ մեր տանկերը իրոք հասնելու են Բաքու, որ հետո ադրբեջանա­կան շքերթին մասնակցեն: Դավաճանի կինը ճիշտ էր ասում, թե Շուշիում պետք Է մուղամ լսենք, այսօր լսում են: Ինքը նախօրոք ամեն ինչ ասել է:

Սիրելի՛ հայորդիներ, մեզ գիժ առաջ­նորդ պետք չէ, մեզ պետք է այնպիսի առաջնորդ, ով մեր երկրին կբերի փայ­լուն ապագա: Ես չեմ ուղղորդում ժո­ղովրդին, թե ում իրենց ձայնը տան, պարզապես հորդորում եմ, որ օր առաջ հեռացնեն այս հողատու կապիտու­լյանտներին՝ իշխանության ղեկից: Ես վստահ եմ, որ շատ դժվարությամբ, բայց մենք հաղթելու ենք։

Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսն առաջին անգամ չէ, որ ստիպված էր զենք վերցնել: Նա արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, հատկապես աչքի է ընկել Գանձասարի վանքի պաշտպանության ժամանակ՝ նաև քարոզներում մշտապես հնչեցնելով «հետդարձի ճանապարհ չկա՝ հետևում Գանձասարն է» կոչը: Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Ու նման հոգևորականներին դասալիք Նիկոլն անվանում է «կոռումպացված»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 --00—ՄՀ