«Անկլավային» գյուղերի հարցը կարող է քննարկվել, չեմ բացառում, բայց ոչ հիմա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այն տեսակետին է, որ հայ-ադրբեջանական սահմանի գծման ու զատման աշխատանքները պետք է լինեն։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ երկարատև գործընթաց է սպասվում, բայց պետք է գնալ դրան։

Պատգամավորն այն տեսակետին է, որ շրջանառվող փաստաթղթի նախագծի շուրջ որոշ ընդդիմադիրներ «տիեզերական աղմուկ» են սադրել։

Ինչ վերաբերում է խնդրահարույց «անկլավային» գյուղերի հարցին, ապա, ըստ պատգամավորի, այն կարող է քննարկվել։ «Չեմ բացառում, այո, կարող է քննարկվել, բայց ոչ հիմա, հիմա նման հարց չկա օրակարգում»,- հավելեց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։