Երևանի Մամիկոնյանց փողոցում ծառը, կոտրվել ընկել է ավտոմեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Մայիսի 17-ին՝ ժամը 18:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 47-րդ շենքի մոտակայքում ծառը ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

--00—ԼՄ