Գիշերը Սախարովի հրապարակում ծառը կոտրվել, ըկել է ճանապարհի երթևեկելի հատվածին և փակել այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Մայիսի 18-ին՝ ժամը 02:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակում ծառը կոտրվել և ըկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը շրջվել և միակողմանի փակել է երթևեկությունը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։

--00--ԼՄ