Հարժիսի տներից մեկի նկուղից զինամթերք են գտել, տանտիրուհին ասել է՝ հանգուցյալ հորինն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Մայիսի 10-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները նախաքննական մարմնի աշխատակիցների հետ Հարժիս գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։ Տան նկուղից հայտնաբերվեցին մեկփողանի որսորդական հրացան, դետոնացիոն քուղ, փամփուշտի 37 պայթուցիչ, 11 էլեկտրական պայթուցիչ, որսորդական հրացանի 12 պարկուճ, հրացանի փամփուշտի 2 լիցքավորիչ, տարբեր տրամաչափի 130 փամփուշտ, վառոդի և արճճի նմանվող զանգվածներ:

Ըստ տանտիրուհու՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել Արցախյան առաջին պատերազմի տարիներին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս