Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

Մոսկվա

Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը: Այս մասին ասված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը:

Կինոթատրոնի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Նորայր Ազատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բարեկամներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

1991 թվականից Նորայր Ազատյանը զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենի պաշտոնը:

Հայաստանի համար ծանրագույն տարիներին կինոթատրոնի լուսահոգի տնօրեն Մարտուն Ադոյանի և Նորայր Ազատյանի համատեղ ջանքերով է, որ վերագործարկվել են Երևանի «Մոսկվա» և Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնները, իրականացվել են մի շարք միջազգային և տեղական կինոփառատոններ:

Անգնահատելի է նրանց ներդրումը հայկական ֆիլմարտադրության զարգացման և տարածման գործում»:

  --00—ՄՀ