ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի փոխտնօրենն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

.

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանն, ում երկու ժամ առաջ բերման էին ենթարկել, քիչ անց ազատ արձակվեց:

Փոխտնօրենը ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրան այցելել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյանլյանը։

Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարարի հրամանով՝ լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Ինչպես, ավելի վաղ հայտնել էինք, որ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: