Վտանգավոր է, երբ մարդու մոտ բացակայում է սեփական ունակությունները գնահատելու կարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

հասարակական

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չափազանց վտանգավոր է, երբ մարդու մոտ բացակայում է սեփական ունակություններն օբյեկտիվ գնհատելու կարողությունը... Իսկ այդպիսիների պակաս, ինչպես առօրյա կենդանի շփումներում, այնպես էլ սոցիալական տարբեր հարթակներում, գոնե վերջին շրջանում, չի զգացվում... Ավելին, գնալով՝ նրանց թիվն աճում է, իսկ մարտավարությունը՝ դառնում առավել ագրեսիվ... Հատկանշական է նաև, որ այդ մարդկանց ծանրակշիռ մասը՝ անցած հետագծով կամ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, կամ, ընդհանրապես չունեն հետագիծ, բայց ունեն սովորություն ամեն ինչի մասին խոսել, գրեթե, Աստծո բարձրությունից...

Նրանք կարող են շարունակ խոսել Երկրից, ժողովրդից, բանակից, քաղաքականությունից և ամենաշատը... արդարությունից, փնովել ու «քննադատել» այն ամենն ու ամենքին, որոնց մասին տեղյակ են ոչ թե տեսածով, այլ, լավագույն դեպքում՝ այս ու այնտեղից լսածով... Եվ ամենավտանգավորը՝ նմաններն անընդունակ են լսելու ցանկացած ընդդիմախոսի, անգամ, եթե նա ասում է այն, ինչ մտածում են իրենք...»:

--0--ԿԿ