ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ աշխատանքը շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է նշանակում «ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած կոնկրետ նախաձեռնությունների մասին» օրեր առաջ արված հայտարարությունը: 

«Առայժմ սա ամենն է, ինչ կարող ենք ասել: Այս հարցով լրացուցիչ մեկնաբանություններ չեմ կարող տալ»,- ասաց Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել: 

Թե կոնկրետ ի՞նչ նախաձեռնությունների մասին է խոսքը, արդյո՞ք այն վերաբերում է Արցախին կարգավիճակ տալուն՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չպարզաբանեց:

--00--ԱԹ