Մանուել Նազարեթյանը պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի Մարսելի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

սպորտ

«Մարսելի» «Օլիմպիկի» 20-ամյա դարպասապահ Մանուել Նազարեթյանը պրոֆեսիոնալ պայմանագրի առաջարկ կստանա ակումբից: Այդ մասին հայտնում է լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Մինչ այդ հայ ֆուտբոլիստը խաղում էր ֆրանսիական ակումբի երկրորդ թիմի կազմում:

Հիշեցնենք, որ նախքրդ շաբաթ Ֆրանսիական «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։

--0--ԿԿ