Արցախում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

կորոնավիրուս


ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) https://u.to/GWJGGw և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) https://u.to/fWFGGw հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը:

Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

  --00—ՄՀ