Լիտվայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

նկար

Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին:

Այցի շրջանակում պաշտոնյան եղել է նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

նկար
նկար
նկար

--00—ԼՄ