Փամբակ գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 25,  24News

հրդեհ

Ապրիլի 25-ին, ժամը 12։30-ին Փամբակ գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհն ինքնամարվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ և մոտ 50 կոճղ։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, ժամը 13:30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փամբակ գյուղի մոտակա անտառում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի 3-րդ պահաբաժնի «Բնձոր» կոչվող հանդամասում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:35-ին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մաս¬նաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

--00--ԱՀ