Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Հայաստանի մասին պատմող ֆիլմ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News 

Սարիկ

Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է հրապարակել՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ:

«Մեր թիմն այս տեսանյութը պատրաստել է դեռ մեկ տարի առաջ: Ես կարծում եմ՝ դժվար է գտնել մեր հրաշալի Հայրենիքն ու ժողովրդին ավելի լավ ներկայացնող այլ բան: Թող միշտ խաղաղություն լինի ու ամենից սարսափելին մնա անցյալում: Պետք է ներկային ու ապագային նայել մեր անցյալի ու հզոր նախնիների հանդեպ հարգանքով լցվելով:

Հավերժ փառք Ցեղասպանության միլիոնավոր զոհերին:

Լինել ուժեղ, համախմբված, կրթված: Մեր ապագան մեր ձեռքերում է»,- տեսանյութին կից՝ գրել է նա:

--00--ԱԹ