Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար այսօր դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

․

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար բրիտանական Մեդիա դիֆենս իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմը այսօր դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։

Դիմումատուները՝ սպանված ուղեկցորդ (fixer) Գրիշա Նարինյանի եղբայրը՝

Mkhitar Narinyan

–ը, վիրավորում ստացած լրագրողները

Սևակ Վարդումյան

ը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև

Avetis Harutyunyan

-ը պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի հրետակոծության ընթացքում խախտել է իրենց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները, որոնք երաշխավորվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։

Դիմողներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անցած 5 ամիսների ընթացքում մեր իրավաբանական խմբին օգնեցին նախապատրաստել դիմումը, որն ուղարկելով Դատարան՝ խնդրել ենք քննության առնել արագ դատաքնության կարգով»։

--00--ԱՀ