100 տարի անց թալեաթների սկսած գործը շարունակվում է. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News     

Չալաբյան

Ցավոք, 100 տարի անց, թալեաթների սկսած գործը շարունակվում է։ Պատասխանը դրան, սակայն, ոչ թե նոր թալեաթների գնդակահարումն է, ոչ էլ, առավել ևս, նրանց հետ «եղբայրանալը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Հարյուր տարի առաջ այս օրը, 1921 թ․ մարտի 15-ին, Բեռլինում, հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ (Մեծ վեզիր), Հայոց ցեղասպանության գլխավոր ոգեշնչող և կազմակերպիչ Մեհմետ Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացրեց Թեհլիրյանին, հաշվի առնելով, որ Թալեաթ փաշան նույն Օսմանյան կայսրության դատարանի կողմից արդեն իսկ մահապատժի էր դատապարտված հայ խաղաղ բնակչության կոտորածների կազմակերպման համար, և թաքնվելով դատավճռից, ծպտյալ ապրում էր Գերմանիայում։

Ցավոք, 100 տարի անց, թալեաթների սկսած գործը շարունակվում է։ Պատասխանը դրան, սակայն, ոչ թե նոր թալեաթների գնդակահարումն է, ոչ էլ, առավել ևս, նրանց հետ "եղբայրանալը"։ Պատասխանը հզոր հայկական պետությունն է, որը մեկընդմիշտ կփակի թալեաթների ախորժակը՝ բռնանալ հայ մարդու կյանքի և արժանապատվության վրա։ Իսկ այսօր, մենք հիշում և ոգեկոչում ենք Սողոմոն Թեհլիրյանին՝ Խիզախ և համեստ հայ մարդուն, որը պատվով կատարեց իր ազգային պարտքը, և որի օրինակով պետք է դաստիարակվեն մեր սերունդները»,- գրել է Չալաբյանը։

--00—ՄՀ