«Կորսված դրախտ» ֆոտոշարք. Լեռնային Ղարաբաղը՝ պատերազմի օրերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ՌԻԱ ֆոտո

Վալերի Մելնիկովը՝ ՌԻԱ-Նովոստիի հատուկ ֆոտոթղթակիցը ներկայացրել է «Կորսված դրախտ» ֆոտոշարքը՝ նվիրված ԼՂ հակամարտությանը: Այս ֆոտոշարքը հավակնում է ամենից հեղինակավոր World Press Photo-ի միջազգային մրցանակին: Այստեղ ներկայացված են մարդկանց պատմություններ, որոնց կյանք է ներխուժել պատերազմը:

 

ՌԻԱ

Ուխտասարի բնակիչ Անուշավանը կանգնած է սեփական տան բակում՝ նռան այգում: Ձեռքում նա պահում է դեռ ղարաբաղյան առաջին պատերազմից պահպանվող Կալաշնիկով ինքնաձիգը:

 

ՌԻԱ

Մարտունի քաղաքի հրթիռակոծումից հետո գտնված հրթիռի մի կտոր:

ՌԻԱ

Ազատ Գևորգյանն ու իր կինը՝ Անահիտը, լքում են Լաչինի իրենց տունը: Այս հատվածը ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրով անցնում է Ադրբեջանին:

ՌԻԱ

Մուրադ Մվրղարյանը և որդին՝ Վահագնը, Լաչինը լքելուց առաջ տնից դուրս են բերում իրերը:

ՌԻԱ

ԼՂ-ում հակամարտության հետևանքով մահացել է ավելի քան 4 000 անձ: Որոշ բնակիչներ, տները լքելով, վերցնում էին իրենց հարազատների աճյունները՝ Հայաստանում վերաթաղելու համար:

ՌԻԱ

Հասմիկ Աբովյանը լաց է լինում Ներքին Սուս գյուղի իր տան շեմին:

ՌԻԱ

Թաղավարդ գյուղի բնակիչները. ռազմական գործողությունների դադարեցումից հետո գյուղը կիսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև:

ՌԻԱ

Արեգը նստած է Քարեգա գյուղի իր այրվող տան առջև: ԼՂ որոշ բնակիչներ, նախքան երկիրը լքելը, այրել են իրենց տները:

--00--ԱԹ