ՌԴ ավիացիոն իշխանությունները կտրորեն ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի քիթը. Հակոբ Ճաղարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

նկար

Ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում «Չեղարկված չարտերային թռիչքների մասին» գրառում է արել․

«Քովիդի սկզբից բոլոր թռիչքները դադարեցվել են բոլոր ուղղություններով: Բայց իրենց քաղաքացիներին տուն վերադարձնելու համար պետությունները պայմանավորվել են միակողմանի բեռնվածությամբ թռիչքների թույլտվություններ տալ միմյանց:

Այսպիսով, ռուսական ընկերությունները ՌԴ քաղաքացիներ են տեղափոխել Հայաստանից, հայկական ընկերությունը` ՀՀ քաղաքացիներ ՌԴ-ից:

Վերջին ամիսներին, Քովիդի սահմանափակումները նվազելու պատճառով սկսել են թույլ տալ նաև ՀՀ-ՌԴ միջև, սահմանափակ քանակով կանոնավոր չվերթներ:

Պատերազմից հետո ՌԴ-ն առ այժմ կարճաժամկետ հանեց նաև ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը, ինչը թույլ տվեց ավելացնել թռիչքների քանակը, պայմանավորված կանոնավոր թռիչքներից բացի նաև չարտերային թռիչքներով:

Բայց ավիափոխադրումների կարգավորման ոլորտում վերը նշված սահմանափակումները չեն վերանայվել: Չարտերային թռիչքների շուրջ, ամենայն հավանականությամբ, նոր պայմանավորվածություններ չեն եղել 2 երկրների ավիացիոն իշխանությունների միջև:

Այսպիսով, շարունակում են գործել ՀՀ-ՌԴ չարտերային թռիչքների միակողմանի բեռնվածության պահանջները, ինչը չի վերաբերվում կանոնավոր թռիչքներին, նրանք կկատարվեն երկկողմ տոմսերի վաճառքով:

Հիմա ՌԴ ավիացիոն իշխանությունները բռնացրել են չարտերներով դեպի ՌԴ ուղևոր տեղափոխելու վրա, և արգելել պայմանավորվածություններից դուրս գործառույթները:

Իրավունք ունեի՞ն

Այո՛: Կարո՞ղ էին հայկական ավիաընկերությունները չարտերների վրա իրենցուգլուխ տոմս վաճառեին` համոզված եմ, որ՝ ո՛չ:

Ու ստեղ միայն ՀՀ ավիացիոն իշխանություններն ու ավիաընկերությունները կարող են պատասխանել հարցին, թե ում մեղքով է էս աջափսանդալը:

Կամ ՔԱԿ-ը սահմանափակում չի դրել չարտերի կատարմանը (թույլտվությունը տալիս պարտադիր է նշել սահմանափակումների մասին), կամ ավիաընկերությունն է ինքնագլուխ գնացել խախտման (ինչին ես չեմ հավատում, ոչ-ոք իր օդանավ շահագործողի վկայականը ռիսկի տակ չի դնի էդպիսի խախտում կատարելով)...

Ի՞նչ է սպասվում

Կարծում եմ՝ ՌԴ ավիացիոն իշխանությունները կթույլատրեն արդեն վաճառված մի քանի չարտերները: Մոսկվայի ուղղության հանդեպ կասկածներ ունեմ, կարող են և չթույլատրել:

Բայց էս թույլտվություններով կտրորեն ՀՀ ՔԱԿ քիթը, ու տրորած կպահեն, մինչև սրա փոխարեն հարմար առիթով ավելի հարմար բենեֆիտ չստանան: Չեմ բացառում, որ արդեն տրորել են, ու արդեն ստացել են»։

--00—ԼՄ