Հայտարարում եմ Փաշինյանի, Ավինյանի տնտեսական հանցագործությունների բազմաթիվ փաստերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

տնտեսական

Ես ամբողջ պատերազմի ընթացքում, ամեն օր կոչ եմ արել, ինքս այդպես վարվելով, օրինակ եմ ծառայել, կառավարության շուրջ համախմբման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«Դա արել եմ ինստիտուցիոնալ պետականության գաղափարով առաջնորդվելով, պետությունը երկու ճակատով չպայքարելու գաղափարով: Արել եմ դա, ունենալով գաղափարական բազմաթիվ անհամաձայնություններ իշխող վարչակարգի հետ:

Այդպես եմ վարվել, նույնիսկ պատերազմի առաջին օրերին, իր գնից 4 անգամ ավելի թանկ, երկու Իլ-76 օդանավ գնելու, երկրի գրպանից մոտ 6 մլն ԱՄՆ դոլար թալանելու փաստը չհանրայնացնելով: Ես տեղեկացրել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խենթի օգնականին և քպ-ական մի փոխնախարարի, որ մինչև պատերազմի ավարտը ես կլռեմ, որ պառակտում ու կասկած չմտցնեմ, բայց էդ թալանողները դրանից ավելի ժամանակ չունեն: Ու եթե էդ հարցը չուղղվեց մինչև պատերազմի ավարտ, ապա ես դրանից անմիջապես հետո դատարան եմ դիմելու:

Պատերազմն ավարտվեց, ավելի ճիշտ մեր գլխին մեր ձեռով դրած խենթն ավարտեց անսպասելի և կործանարար ճանապարհով:

Ես այլևս ազատ եմ իմ հայտարարություններում:

Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:

Սկսած 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ:

Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել:

Բայց նույնիսկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է:
Էս միայն դեռ տնտեսական թալանի մասով։

Ստեղ կա նաև հակապետական գործունեության մեղադրանք, որը պետք է դիտարկվի միայն հայրենիքի դավաճանության հոդվածով:

Բայց էս հարցին կանդրադառնամ ավելի հանգամանորեն ու մի փոքր ուշ:
Ասեմ, որ ես ոչ-ոքի շահը չեմ պաշտպանում, բացի իմ թալանված ու թալանվող երկրի։

Ու ոչ էլ էն 17 կուսակցություն կոչվողներից որևէ մեկի հետ կապ ունեմ, կամ համակիր եմ:
Համոզված եմ, որ նրանց բոլորին պետքա հենց հիմա ձերբակալել պատերազմի ժամանակ հեղաշրջման փորձի մեղադրանքով:

Որովհետև նրանք քայլիչի հրաժարականը պահանջել են դեռևս վերջինի կողմից խայտառակությունը չլափած ժամանակ:

Ես հանդես եմ գալիս միայն և միայն իմ` դեռևս գոյություն ունեցող երկրի ոչ հպարտ, անպատված ու ստորացված քաղաքացու անունից: Եվ ամեն բան կանեմ, կյանքս կդնեմ, ոնց որ մինչև հիմա եմ արել, որ թոռներս գոնե անարգված չլինեն: Որ էս երկրից մի ցենտ անգամ, մի լումա թալանած ցանկացած սրիկա հայտնվի բանտում:

Եվ այսպես` գանձագողություն», - գրել է Հակոբ Ճաղարյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս