Երկրաշարժը գրանցվել է Երևանից 8 կմ հարավ-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

երկրաշարժ

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։  Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով`  Հայաստան`   Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ: 

--00—ՄՀ