Հայաստանում երկրաշարժ է գրանցվել․ ըստ տելեգրամյան ալիքների՝ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

երկրաշարժ

Հայաստանում քիչ առաջ երկրաշարժ էր, որը զգացվել է երկրի գրեթե ողջ տարածքում։ Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ 

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4.7 մագնիտուդ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դեռ մանրամասներ չեն հայտնում։

երկրաշարժ

--00—ՄՀ