Զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Մարտունու և Ասկերանի շրջաններում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News   

զինատեսակ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում։

Հորդորում ենք պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում։  Տեղեկատու հեռախոս՝ 911, 101, 112

 --00—ՄՀ