Վնգստացող և իշխանահաճո դատավորների թիվն իշխանությունը փորձում է ավելացնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Եթե ՍԴ-ի մասին փոփոխությունները կատարվեցին կացնային ձևով, հիմա իշխանությունները մտադիր են ավելի մեղմ մոտեցում ցուցաբերել, այսինքն՝ գործող դատավորներին չհեռացնել, այլ դատական համակարգում ստեղծել նոր տեղեր՝ նոր դատավորներով: Խոսելով Դատական օրենսգրքում սպասվող փոփոխություններից՝ 24TV-ի եթերում ասել է ՄԻԵԴ նախկին դատավոր, ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանը:

«Ի՞նչ է նշանակում հակակոռուպցիոն դատարան, ինչու՞ առանձնացնել այս գործերը, մեր հասարակության համար կոռուպցիան առավե՞լ վտանգավոր է, քան օրինակ, բանդիտիզմն ու ահաբեկչությու՞նը։ Դե եկեք ամեն մի հանցագործության համար առանձին դատարան ստեղծենք»,- նշել է Գյուլումյանը:

«Սահմանադրական դատարանի մասին քննարկումների ժամանակ, հիշում եք, ինչ էին ասում, չնայած ՍԴ-ն այն եզակի կառույցներից էր մեր երկրում, որն իրապես հեռու էր կոռուպցիայից, որովհետև դրա հնարավորությունը չկար․ ընդունվում էին կոլեկտիվ որոշումներ, որտեղ մեկ ձայնը կարող էր և որոշիչ չլինել, այսինքն՝ որոշումը պետք է լիներ մեծամասնությանը։ Ընդունված որոշումների հետևում, ըստ էության, մարդը չկար, քանի որ անձերը չէին շփվում իրար հետ», -նշել է ՍԴ նախկին դատավորը:

Անդրադարձ է կատարվել այլ թեմաների ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ