Սաուդյան Արաբիան գերազանց հարաբերություններ է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

քաղաքական

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ իբն Ֆարհան Ալ Սաուդը շաբաթ օրը հայտարարել է, որ Էր Ռիադը լավատեսորեն է տրամադրված եւ Ջո Բայդենի օրոք «գերազանց հարաբերություններ» է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմի հետ, հաղորդում է Reuters-ը:

Նա նաեւ հայտնել է, որ կշարունակի իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները Վաշինգտոնի հետ:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված: Սաուդյան Արաբիան հաստատել է ամուր պատմական հարաբերություններ, որտեղ նա աշխատել է տարբեր վարչակազմերի հետ: Մենք կշարունակենք դա անել նախագահ Բայդենի հետ»,- Arabiya TV-ին ասել է Ֆեյսալ իբն Ֆարհան Ալ Սաուդը:

--0--ԿԿ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս