ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News
Ռուս խաղաղապահներն ամեն օր ԼՂ են ուղեկցում են տեղի բնակիչների և փախստականների շարասյուները։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթևեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 բնակիչ։
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 638 փախստական։
--00—ՄՀ