Թուրքիայի Բիթլիս նահանգում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

թուրքիա

Թուրքիայի Բիթլիս նահանգի 10 գյուղերում  փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։ Որպես պատճառ նշվել է տվյալ տարածքում ռազմական գործողությունների իրականացումը։

Բիթլիսի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող 10 գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Թեմայի վերաբերյալ նահանգապետարանի հրապարակած գրավոր հայտարարության համաձայն՝ արգելքը ուժի է մտել 2021թ․ հունվարի 11-ին՝ ժամը 21։30-ից։ Այն վերաբերում է Բիթլիսի Քայալըբաղ, Քաշըքլը, Քարաջա, Աշաղըչոբանսույու, Չոբանսույու, Գյուլլյուջե, Էսենբուրուն, Հարմանյերի, Սարըքոնաք, Քոնալգա գյուղերում։

  --00—ՄՀ