Հադրութի Առաքել գյուղում ադրբեջանցիները հայկական հուշարձան են պղծել. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

1

Ադրբեջանցիները Արցախի տարածքում հերթական անգամ պղծել է հայկական հուշարձանները։ Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և տեսանյութ հրապարակել: 

Խոսնակը նաև տեղեկացնում է, որ այս անգամ հայկական հուշարձաններ են պղծվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղում։ 

«Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի հուշարձանների կանխամտածված ոչնչացումը»,-գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

--00—ԼՄ