Էդմոն Մարուքյանը Քաջարանի քաղաքապետի հետ քննարկել է անվտանգային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Քաջարան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Քաջարանի համայնքապետի հետ:

«Հանդիպեցինք Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, քննարկեցինք պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները։

Քաջարանը հանդիսանում է Սյունիքի մարզի խոշոր արդյունաբերական կենտրոնը, և մենք ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։

Քաղաքապետ Փարամազյանի հետ պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը»,- գրել է նա:

--00--ԱԹ