ՍԴ նախագահի նախկին խորհրդականները ՍԴ նախագահի դեմ հայց են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

ՍԴ նախագահի նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը և Հրայր Ղուկասյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան. պահանջը՝ ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին 22.10.2020 թվականի կարգադրությունների վերացում և ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պարտավորեցում։ Այս մասին տեղեկանում ենք դատական «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Ղուկասյանի հայցի քննությունը մակագրված է դատավոր Անի Հարությունյանին, իսկ Մուրադյանինը՝ Մհեր Պետրոսյանին։

 

--00—ԼՄ