Փաստ է, որ, օրինակ, ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվել ենք. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հիմա շատ է խոսվում այն մասին, որ պետք է «նեղանալ» և այլևս չանդամակցել և չհամագործակցել միջազգային կառույցների՝ ԵԽ, ԵԽԽՎ, ՄԱԿ, ՀԱՊԿ, (ԵՄ) և այլն, քանի որ պատերազմի ժամանակ նրանք մեզ ոչինչ չտվեցին և ադրբեջանական ագրեսիան չդատապարտեցին, իսկ մենք նրանց հետ տասնյակ տարիներ աշխատում էինք: Նույնը վերաբերում է առանձին վերցրած պետություններին՝ ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Իսրայել և այլն: 

Կարծում եմ՝ սա սխալ մոտեցում է: 

1. Նախ, պատկերացրեք, թե ինչ կեցվածք էին ընդունելու, եթե տասնյակ տարիներ հետները աշխատած չլինեինք: 
2. Դեռ չես իմանա, թե ինչեր են առաջարկել մեզ, և միգուցե մեր ղեկավարը հրաժարվել է:
3. Փաստ է, որ մեր ղեկավարը տարբեր միջազգային կառույցների և երկրների համար չի դիմել այս կամ այն օգնությունը ստանալու համար: 
4. Փաստ է նաև, որ օրինակ ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվել ենք:

Այնպես որ «նեղանալ» չի կարելի, նրանք մեղավոր չեն: Մեղավորը մեկն է՝ բոլորս գիտենք, թե ով»:

--00--ԱԹ