Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին մեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈւՐԱԼ»-ին. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News  

վթար

Դեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ՝ 1976թ.ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒրալ» մակնիշի RUS ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

 --00—ՄՀ