ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։
Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ` Ս. Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։
Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։
Հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։
--00—ԼՄ