Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը. տուժել է մեկ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Ստեփանակերտ

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում  իրադրությունը եղել է կայուն լարված։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։

Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ  կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ասկերանի, Քաշաթաղի և  Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

--00--ԱԹ