Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24News  

Խամենի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Խամենեին զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանին մոտ, և եթե Իրանը «վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա»:

Հիշեցնենք, որ Իրանը տանկեր ու այլ զրահատեխնիկա է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր սահմանները պաշտպանելու նպատակով: Բացի այդ, Թեհրանը ՀՕՊ համակարգերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ է անցկացրել:

Իրանական կողմը հայտնել է, որ ջանքեր է գործադրում ոչ միայն հրադադար, այլև՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ 1lurer.am։

--00—ՄՀ