Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի հոգևոր առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

․

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն Աթենքի Արքեպիսկոպոսարանում հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին: Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։

«Վերջինս դեսպանին մաղթել է ամենայն հաջողություններ իր առաքելության իրականացման ընթացքում։

Դեսպանն անդրադարձել է երկու հույն և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամական առնչություններին, երկու երկրների միջև հարաբերություններին ու այդ համատեքստում կարևորել հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիների միջև ամուր կապերը։ Դեսպանն ընդգծել է պատմականորեն հայ հագևորականների կարևոր դերակատարությունը ուղղափառ եկեղեցում»,- նշված է հաղորդագրությունում։ 

--00--ԱՀ