Մերձմոսկվայում անհայտ անձինք սպանել են «մսային արքա» մականվամբ հայտնի գործարարին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24News 

մսային

 Մերձմոսկվայում հետաքննիչները քրեական գործ են հարուցել անհայտ անձանց կողմից շոգեբաղնիքում տղամարդու սպանության դեպքի առնչությամբ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխամասային գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ սպանվածը գործարար Վլադիմիր Մարուգովն է։ Նա  երշիկեղենի մի քանի գործարանի սեփականատեր էր և լրատվամիջոցներում հայտնի էր որպես «մսային արքա»։

«Նախնական տվյալներով՝ լույս նոյեմբերի լույս 2-ին Իստրայում դիմակավորված անհայտ անձինք ներխուժել են շոգեբաղնիք, կապկպել են տանտիրոջն ու նրա կնոջը, որից հետո պահանջել են իրենց հանձնել տանը պահվող գումարը։ Մի պահ կնոջը հաջողվել է ազատվել ու փախչել», - հայտնել է Վրադին՝ չնշելով, սակայն, անուններ։

--00—ՄՀ