Վարդենիս-Սոթքի մերձակայքում ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 14-ամյա երեխա. ՄԻՊ-ը դատապարտում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

երեխա

Վճռական դատապարտում. այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթքի քաղաքացիական բնակավայրի մերձակայքում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Վիրավորվել է 14-ամյա երեխա, որը հիմա գտնվում է հիվանդանոցում: Եղել են նաև այլ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ և կարտոֆիլի բերքահավաքի համար դաշտում աշխատող քաղաքացիներ: Այս տեղեկատվությունը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի համար հաստատեցին տեղի համայնքի ղեկավարը և քաղաքացիական բնակչությունը: Ես քիչ առաջ հատուկ առաքելություն ուղարկեցի հիվանդանոց»,-գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

Ավելի վաղ ՀՀ ԱՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ԱԹՍ-ի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, որը մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է: 

--00—ԼՄ