Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքն ու կինը վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

կորոնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինը՝ Մելանյան, կորոնավիրուսով են վարակվել: Այդ մասին ԱՄՆ ղեկավարը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում: 

«Այսօր Ամերիկայի առաջին տիկինը և ես կորոնավիրուսի թեստ ենք հանձնել. պատասխանը դրական էր: Մենք անմիջապես կինքնամեկուսանանք և կսկսենք առողջանալու գործընթացը: Մենք կանցնենք այս ամենի միջով»,-գրել է Թրամփը:

Նշենք, որ ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7,4 միլիոն է, որից 212 հազար մարդ մահացել է, 4,7 միլիոնը ապաքինվել: Երկրում ակտիվ վարակակիր է 2,5 միլիոն մարդ:

--00—ԼՄ