Սլովենիայում այրել են Մելանյա Թրամփի փայտե արձանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Թրամփ

Սլովենական Սեվնիցա քաղաքում, որտեղ մեծացել է ԱՄՆ նախագահի տիկին Մելանյա Թրամփը, այրել են նրա փայտե արձանը։ Այս մասին հայտնում է Российской газета-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Արձանը այրել են հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը։ Ոստիկանությունը քննում է պատահարը։

Արձանը ստեղծվել է բենզասղոցի օգնությամբ 2019 թվականին, Մելանյա Թրամփը քանդակվել է ողջ հասակով, երկնագույն շորով։  Քանդակի հեղինակը Ալյոշ Ժուպևցն է։
--0—ՄՀ