ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն տեսակետին է, որ այս օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելն անթույլատրելի էր: 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ նախարարի արձակուրդ մեկնելը նման է այն բանին, երբ պատերազմի ժամանակ զորքերի հրամանատարը լքի գլխավոր շտաբը:
«Թե նախարարն ինչքանով է արդյունավետ աշխատում, բոլորս էլ տեսնում ենք: Ըստ իս՝ Թորոսյանի վարքում, ենթադրում եմ, քրեական տարրեր կարող են լինել»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ