Արտակ Դավթյանը մեկնում է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Արտակ Դավթյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանին 2020 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ 6-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին («Армия-2020») մասնակցելու նպատակով»,– նշված է Փաշինյանի որոշման մեջ։  

--00—ՄՀ