Թոռներին ծեծած տավուշցու մյուս 5 թոռները «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

տավուշ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ թոռներին ծեծած տավուշցու մյուս 5 թոռները «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել են:

«Տավուշի մարզում նախօրեին իր 2 թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու մյուս 5 թոռները նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ կրկին տեղափոխվել են Երևան՝ «Մուրացան» ԲԿ։

Իսկ ծանր վիճակում գտնվող մյուս երկու երեխաները շարունակում են մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ֊ում:

Փոքրիկներից մեկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»,-գրել է Գևորգ Դերձյանը։

--00—ԼՄ