2 թոռանը ծեծի ենթարկած պապի 5 թոռները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

Մուրացան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզրել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:

Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են: 

--00—ՄՀ