Կոտայքի մարզում բեռնատարը բախվել է վթարված Նիվային, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

վթար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Ըստ աղբյուրի՝ ժամը 23։00-ի սահմանում բեռնատար ջրատարի վարորդը Ձորաղբյուր-Գետարգել ավտոճանապարհին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենային։

1

Աղբյուրը նշում է, որ բախման հետևանքով Նիվան մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում։ Նիվան ճանապարհին կայանված է եղել, ու վարորդը փորձել է վնասված անվադողը փոխել, երբ այդ ժամանակ էլ բեռնատարը բախվել է Նիվային։

Տուժածներ չկան։ 

--00—ԼՄ