Զինծառայողների համար բացվել են վրանային ճաշարաններ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

․

Դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին  թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է վրանային ճաշարաններ, հաղորդում են ՊՆ լրատվական վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության  արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։ Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգենիկ կանոնները պահպանելով:

․

--0--ԱՀ